Դորտմունդի «Բորուսիան» խնդիրներ չունեցավ հետնապահի հետ խաղում՝ 6։1

Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց «Պադերբորնին» եւ առավելության հասավ 6։1 հաշվով։
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն, աչքի ընկան նաեւ բելգիացի հարձակվող Տորգան Ազարը, Մարոկկոն ներկայացնող պաշտպան Աշրաֆ Հակիմին եւ գերմանացի պաշտպան Մարսել Շմելցերը։
«Բորուսիան» 60 միավորով երկրորդ տեղում է եւ 7 միավոր հետ է առաջատար «Բավարիայից»։ «Պադերբորնը» վերջինն է՝ 19 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 29-րդ տուր
«Պադերբորն» — «Բորուսիան Դորտմունդ»՝ 1։6 (տեսանյութ)
Ուվե Հունեմայեր, 72, 11մ — Տորգան Ազար, 54, Ջեյդոն Սանչո, 57, 74, 90+1, Աշրաֆ Հակիմի, 85, Մարսել Շմելցեր, 89
85' Deckel drauf! @AchrafHakimi trifft nach Vorlage von @Schmelle29! 😍#SCPBVB 1:4 pic.twitter.com/nfeV0p93Rn
— Borussia Dortmund (@BVB) May 31, 2020