Նորություններ

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը հեռացել է Փյունիկից

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը հեռացել է «Փյունիկից»։ Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ լրացել է ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը։

Արթուր Միրանյանը «Փյունիկ» էր վերադարձել 2018թ. փետրվարին և վերադարձից հետո անցկացրած 34 խաղում դարձել է 14 գոլի  հեղինակ։ Ընդհանուր առմամբ «Փյունիկի» մարզաշապիկով Միրանյանն անցկացրել է 46 խաղ և դարձել 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

«Փյունիկում» հանդես գալու ժամանակահատվածում Միրանյանը նորամուտը նշել է  նաև Հայաստանի Ազգային հավաքականում։

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել Արթուր Միրանյանին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում։

Ավելի վաղ Արթուր Միրանյանը Instagram-ի իր էջում հայտնել էր, որ լքել է երևանյան ակումբը։ «Ինձ համար լավ ժամանակ էր։ Շնորհակալ եմ «Փյունիկին» ամեն ինչի համար։ Հետագայում մաղթում եմ հաջողություն «Փյունիկին»»,-գրել է Միրանյանը։

Back to top button
Close