Նորություններ

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կորոնովիրուսի 8 դեպք է գրանցվել

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում արձանագրվել է կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք, որոնցից 1-ը պացիենտների շրջանում, իսկ 7-ը՝ անձնակազմի։ Այս պահին հակահամաճարակաբանական գործողություններ են ընթանում և պացիենտի բաժանմունքում գտնվող 54 հոգի ևս թեստավորվել են։ Թեստավորվել է նաև ողջ անձնակազմը՝ պատասխանները կլինեն առաջիկայում»։

Back to top button
Close