Նորություններ

Դենվերում վանդալիզմ են իրականացրել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի նկատմամբ

Լրագրող Անի Քոչարը սոցցանցի իր էջում գրել է.

Դենվերում սևամորթները վանդալիզմ են իրականացրել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի նկատմամբ:
Սա հավանաբար ի պատասխան ոստիկանի կողմից ԱՄՆ-ում սպանված հերթական սևամորթի տխուր դեպքի, որը քանի օր է քննարկվում է ողջ աշխարհում:
Չարիքը չարիք է ծնում, ագրեսիան` ագրեսիա, անօրինությունը` անօրինություն (երբ ոստիկանը իր մասնագիտական պարտականությունները կատարելիս անցնում է թույլատրելիի սահմանն ու մարդկային կյանք խլում, արդյունքում ի պատասխան բարձրանում է ագրեսիայի և անհանդուժողականության մի նոր ալիք):
Խորը ցավ ապրեցի մեր խաչքարի ապականման համար։
Կիրակին վատ լուրով սկսվեց, բայց թող, որ գոնե մարդկային կյանքերին ոչինչ չպատահի, անփորձանք կիրակի։

 

https://m.facebook.com/story.php?story_fbid=1749609365179877&id=100003924907399

Back to top button
Close