ՆորություններՍպորտ

Բավարիան ջախջախեց Դյուսելդորֆի Ֆորտունային

Գերմանիայի Բունդեսլիգայի 29-րդ տուրի շրջանակում ավարտվեց է Մյունխենի «Բավարիայի» ու Դյուսելդորֆի «Ֆորտունայի» միջև հանդիպումը:

Մյունխենյան թիմը 5 անպատասխան գնդակ ուղարկեց հյուրերի դարպասը: Առաջին խաղակեսի 15-րդ րոպեին Յորգենսենը գրավեց սեփական դարպասը՝ փորձելով հեռացնել Լևանդովսկու կիսահարվածը: 29-րդ րոպեին Պավարը գլխով կատարած հարվածով երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը՝ 2-0: 43-րդ րոպեին Լևանդովսկին երրորդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը՝ առաջնությունում իր խփած գոլերի թիվը հասցնելով 28-ի: 50-րդ րոպեին Գնաբրիի փոխանցումից հետո Լևանդովսկին խաղում դուբլ ձևակերպեց՝ 4-0: 52-րդ րոպեին աչքի ընկավ նաև բավարացիների ձախ պաշտպանը՝ Դևիսը: Ինչպես հետագայում պարզվեց, դա խաղի վերջին գնդակն էր՝ 5-0:

«Բավարիան» այժմ ունի 67 միավոր ու բացահայտ առաջատարն է, իսկ «Ֆորտունան» 27 միավորով շարունակում է մնալ վտանգավոր գոտում:

Back to top button
Close