ՆորություններՍպորտ

«Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Շիրակի» հետ

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրում առաջատար «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Շիրակի» հետ: Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ: Երկու գոլերն էլ խփվեցին առաջին խաղակեսում:

Հաշիվը բացեցին հյուրերը 8-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Ռուդիկ Մկրտչյանը: Խաղակեսի վերջնամասում պատասխան գոլը խփեց Սերգեյ Վակուլենկոն: Երկրորդ խաղակեսն անցավ գրեթե հավասար պայքարում: Հատկապես խաղավերջում երկու թիմերն էլ դարպասը գրավելու լավ շանսեր ունեցան:

Այս տուրից հետո Վարդան Մինասյանի թիմը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 37 միավորով: Վարդան Բիչախչյանի թիմը 29 միավորով 6-րդն է:

Back to top button
Close