ՆորություններՍպորտ

2021/22 մրցաշրջանից Ռուսաստանի ֆուտբոլային լիգաները հնարավոր է անվանափոխվեն

Ռուսաստանի Ֆուտբոլային միության մարքեթինգային հանձնաժողովի ղեկավար Դենիս Սոլովյովը խոսել է Ռուսաստանի ֆուտբոլային առաջնությունների հետագա վերանվանման պատճառների և տարբերակների մասին:

«Մեզ մոտ զարգացել է ֆուտբոլային առաջնությոնների տարօրինակ անվանումներ: ՌՊԼ, ՖԱԼ, ՊՖԼ: Ըստ իս, այս կրճատումները չեն տպավորվում ֆուտբոլասեր զանգվածների մեջ: Միանգամայն դժվար է բացատրել հասարակ մարդկանց, թե ինչու է նախկին երկրորդ լիգան կոչվում ՊՖԼ, այսինքն ՝ «Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգա»: Իսկ ի՞նչ, Պրեմիեր լիգան, պրոֆեսիոնալ չէ՞:

Առաջնությունների անվանման փոփոխման տարբերակներից մեկն այսպիսին է «Բարձրագույն լիգա – Առաջին լիգա – Երկրորդ լիգա»։ Կա ևս մեկ տարբերակ՝ Ազգային լիգա – Զարգացման լիգա – Տարածաշրջանների լիգա: Իհարկե ավելի շատ տարբերակներ կլինեն, բոլորը կներկայացվեն փորձագիտական ​​եզրակացության, մենք երկրում կկատարենք սոցիոլոգիական ուսումնասիրություններ: Քանի որ կա այպիսի մի պահ․ շատերի համար ՖԱԼ-ը և ՊՖԼ-ն մնացել են Առաջին և Երկրորդ լիգաներ:

Կարծում եմ, անվանափոխությանը կանդրադառնանք 2021/22 մրցաշրջանում: Դա անհրաժեշտ է, ներառյալ`նաև մարքեթինգային տեսանկյունից: Գաղտնիք չէ, որ ՖԱԼ-ը հովանավոր չունի, բացի բուքմեյքերական ընկերություններից: ՌՊԼ-ում վերջերս հայտնվեց Tinkoff-ըն, իսկ մինչ այդ նույնպես շատ գործընկերներ չկային: Չնայած արժե հարգանքի տուրք մատուցել ՌՊԼ-ին, բայց նրանք մեծ աշխատանք կատարեցին փոփոխությունների համար», – մեջբերում է Սոլովյովին КП-ն:

Back to top button
Close