ՄիջազգայինՆորություններ

Աստղային սադրանք. աշխարհի ամենագեղեցիկ կինն իր երկրպագուներին ուրախացրել է պիկանտ լուսանկարներով

23-ամյա Բելլա Հադիդը համարձակ ֆոտոշարք է ներկայացրել: Մոդելը որոշել է ձանձրալի կարանտինի ժամանակ իր երկրպագուներին ուրախացնել պիկանտ լուսանկարներով:

Ամռան նախօրեին բեմահարթակի աստղը ցանկացել է պայծառ գույներ ավելացնել առօրյա կյանքում: Նա կանաչ թիկնոց եւ նույն երանգներով արևային ակնոց է կրում:

Աշխարհի ամենագեղեցիկ կինը թափանցիկ շապիկով է: Նա սադրիչ դիրքեր է ընդունել եւ նայելով լուսանկարչական ապարատի ոսպնյակին ՝ ցույց տվել իր երկար ոտքերն ու բարեկազմ մարմինը:

Երկրպագուները հիացական մեկնաբանություններ են գրել. «Ուղղակի հրաշալի է», «Բելլա, դու թագուհի ես», «Հիանալի է», «Ինչ գեղեցկուհի ես դու» եւ այլն:

Բելլա Հադիդը սիրում է տպավորիչ ֆոտոշարքեր: Նա հաճախ սադրիչ կերպարներով է ներկայանում երկրպագուների առջեւ:

Կատարյալ համամասնությունների պատճառով Բելլան ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կին: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աստղը 94,35% -ով համապատասխանում է «ոսկե հատման» համաչափական համակարգին:

Աղբյուր՝ cosmo.ru

Back to top button
Close