Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Հայազգի կլարնետահար Անուշ Պողոսյանն արժանացել է ԱՄՆ նախագահի հեղինակավոր մրցանակի

Ամերիկաբնակ կլարնետահար Անուշ Պողոսյանը ԱՄՆ նախագահի «U.S. Presidential Scholars» մրցանակի է արժանացել YoungArts մրցույթում՝ ընդգրկվելով արվեստի տարբեր ոլորտները ներկայացնող լավագույն քսան մասնակիցների ցանկում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ մրցույթի «U.S. Presidential Scholars in the Arts» ծրագրում 17-ամյա Անուշին մրցանակ է տրվել՝ հաշվի առնելով նրա ակադեմիական գիտելիքները, առաջադիմությոնը, արտիստիզմը, նվագելու հմտությունները և բազմաթիվ այլ որակներ:

«U.S. Presidential Scholars»ը ամենապատվաբեր մրցանակն է, որը շնորհվում է ավագ դպրոցի այն աշակերտներին, որոնք գերազանց առաջադիմություն ունեն:

1964 թվականից սկսած մրցանակը հանձնվում է տարբեր ոլորտներում իրենց լավագույնս դրսևորած երիտասարդներին: Սկզբում այն տրվել է միայն գիտական բնագավառի ներկայացուցիչներին, իսկ 1979 թվականից ընդլայնվել է ու հանձվում է արվեստի ոլորտում ձեռքբերումներ ունեցած շնորհալի երիտասադներին:

Պատահական չէ, որ Անուշ Պողոսյանը տաղանդավոր երաժիշտ է: Նրա ծնողները, քույրն ու եղբայրը նույնպես երաժիշտներ են: Նրանց հետ Անուշը հանդես է եկել տարբեր բեմերում: Անուշը նախ  ջութակ է նվագել, բայց հետո ընտրել է կլարնետը:

Անուշն այն շնորհալի երաժիշտներից է, որը հնարավորություն է ունեցել աշխատել հանրահայտ կլարնետահարներ Մայքլ Զուկովսկու, Ռիչարդ Մորալեսի, Բորիս Ալախվերդյանի և այլոց հետ: Հյուրախաղերով հանդես է եկել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ՝ Եվրոպայում:

Անժելա Համբարձումյան

Back to top button
Close