ՄիջազգայինՆորություններ

ԱՄՆ-ի տասնյակ քաղաքներում անկարգություններ ու բախումներ են՝ աֆրոամերիկացու մահվան պատճառով

Մինեապոլիսում անզեն աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պաճառով ԱՄՆ տարբեր քաղաքներում ցուցարարները բախվել են ոստիկանության հետ: Ֆլոյդի մահվան հետ կապված աշխատանքից ազատված չորս նախկին ոստիկաններից մեկը ձերբակալվել է նախօրեին: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են դատի տալ մնացածներին:

Իշխանությունները հայտնել են, որ Դերեք Շովինը կալանավորվել է: Հենց նա էր, որ կիրառել էր խեղդող հնարքն ընդդեմ Ֆլոյդի, ինչից հետո վերջինս մահացել էր:

Շովինը մեղադրվում է երրորդ կարգի սպանության մեջ (չկանխամտածված սպանություն ՝ ուժի գործադրման հետ կապված): Մինեսոտա նահանգի օրենքներով ՝ այս հանցագործության համար պատիժ է սահմանված մինչև 25 տարվա ազատազրկում: Եվս երեք ոստիկանների նկատմամբ քննությունը շարունակվում է:

Սակայն ԱՄՆ-ում չեն դադարում բողոքի ցույցերը: Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Վաշինգտոնում՝ Սպիտակ տան մոտակայքում, որը կարճ ժամանակով արգելափակվել էր: Նրանք արդարություն են պահանջել ՝ կապված 46-ամյա Ֆլոյդի մահվան հետ: Թողնելով նրա լուսանկարները՝ ներկաները վանկարկել են. «Չեմ կարողանում շնչել»: Դրանք եղել են Ֆլոյդի վերջին բառերը:

Ցույցեր են տեղի  ունեցել Կալիֆորնիայում, Նյու Յորքում եւ Մինեսոտայում:

Ցուցարարների և ոստիկանության միջև կատաղի բախումներ են տեղի ունեցել Լոս Անջելեսում, Չիկագոյում, Դենվերում, Հյուսթոնում, Լուիսվիլում, Ֆենիքսում, Կոլումբուսում, Մեմֆիսում եւ այլ քաղաքներում:

Ատլանտայում ցուցարարներն վնասել են շենքերն ու մեքենաները, այրել ոստիկանական ավտոմեքենան: Կան տուժած ոստիկաններ եւ ձերբակալված անձինք:

В Атланте, штат Джорджия, протестующий подожгли полицейскую машину около штаб-квартиры Си-эн-эн

Протестующие используют молоко после применения полицией слезоточивого газа в Нью-Йорке

 

Աղբյուր՝ BBC

Back to top button
Close