Նորություններ

8 նոր դեպք. Վրաստանում կորոնավիրուսի տվյալները՝ մայիսի 29-ի դրությամբ

Վրաստանում կորոնավիրուսի վարակի 8 նոր դեպք է հաստատվել: Վերջին շաբաթվա տվյալներով՝ սա ռեկորդային թիվ է:

StopCov հատուկ կայքը հայտնում է, որ ևս 3 պացիենտ ապաքինվել է: Ողջ ընթացքում բուժվածների ընդհանուր թիվը 576 է՝ վարակվածների 77,21% -ը:

Այսօրվա դրությամբ կովիդ կլինիկաներում 158 պացիենտ է բուժում ստանում:

Փետրվարի 26-ից մայիսի 29-ը Վրաստանում կորոնավիրուսի 746 դեպք է հաստատվել, որոնցից 12-ը՝ մահվան ելքով: Կարանտինում 2 966 մարդ է, ստացիոնարում՝ 250:

Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ու հանրային առողջության կենտրոնի տվյալներով՝ մայիսի 28-ի դրությամբ Վրաստանում  52,1 հազար PCR-թեստ է արվել:

aliq.ge

Back to top button
Close