ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

103-ամյա ամերիկուհին բուժվել է կորոնավիրուսից և անմիջապես գարեջուր խնդրել՝ իր հաղթանակը նշելու համար

Մասաչուսեթսի բնակիչ Շելլի Հանը նշում է, որ իր տատը՝ Ջեննի Սթեյնը շատ եռանդուն կին է: 103-ամյա Ջեննին, անշուշտ, դա ապացուցեց, երբ կորոնավիրուսի պատճառով քիչ էր մնում հրաժեշտ տար իր կյանքին, սակայն նա հաղթեց վիրուսին:

Ջեննի Սթեյնը բնակվում է ծերանոցում`Իսթոնում (Մասաչուսեթս, ԱՄՆ): Նա առաջինն էր հաստատության խնամարկյալներից, որոնց կորոնավիրուսի թեստը դրական արդյունք էր ցույց տվել: Դա տեղի էր ունեցել մոտ երեք շաբաթ առաջ: Ջեննին տեղափոխվել էր առանձին սենյակ: Նա շատ վատառողջ էր և զգում էր, որ ուժերը լքում են իրեն: Կինը մշտապես գտնվում էր հաստատության աշխատակցի հսկողության ներքո:

Երբ նրա վիճակը լրջորեն վատթարացավ, Ջեննիի հարազատներին զանգահարեցին ծերանոցից, որպեսզի նրանք կարողանան հրաժեշտ տալ կնոջը: Ըստ Շելլի Հանի՝ նա շնորհակալություն է հայտնել տատիկին այն ամենի համար, ինչ նա արել է հանուն իրենց: Երբ Շելլիի ամուսինը ՝ Ադամ Հանը հարցրել է Ջեննին, թե պատրա՞ստ է երկինք գնալ, նա պատասխանել է. «Այո՛, գրողը տանի»:

Բայց, բարեբախտաբար, մայիսի 13-ին Շելլի Հանը լավ նորություն ստացավ. նրա տատիկ Ջեննին առողջացել էր: «Եռանդուն ոգին օգնեց նրան հաղթահարել վիրուսը, մենք շատ շնորհակալ ենք ճակատագրին»,-նշել է Շելլին:

Վերջինս հայտնել է, որ Ջեննիի խնդրանքով նրան տվել են մի շիշ գարեջուր՝ իր հաղթանակը տոնելու համար: Տատիկը սիրում է վայելել այդ համեղ, փրփրուն ըմպելիքը:

Ջեննի Սթեյնն արմատներով Լեհաստանից է, բայց ամբողջ կյանքն ապրել է Մասաչուսեթսում: Նրա ամուսին Թեդին մահացել է 1992թ.-ին՝ 82 տարեկան հասակում: 103-ամյա կինը «Բոստոն Ռեդ Սոքս» բեյսբոլի թիմի մոլի երկրպագու է և սիրում է գարեջուր ըմպել:

 Աղբյուր՝ Fishki.net

Back to top button
Close