ՄիջազգայինՆորություններ

Ստամբուլի հայկական եկեղեցու խաչը պոկած անձը ձերբակալվել է

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա կատարված հարձակման առթիվ մեկ անձ է ձերբակալվել։ Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ «աղոթատեղիներին վնաս պատճառելու» մեղադրանքով հետաքննություն է սկսվել։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ օրեր առաջ անհայտ անձը վայրագորեն պոկել ու մայթին էր նետել եկեղեցու մուտքի դարպասների վրա տեղադրված խաչը։ Ատելության հողի վրա իրականացված հարձակման պահն արձանագրել էին եկեղեցու անվտանգության տեսախցիկները։

Հարձակման մասին բողոք է ներկայացվել ոստիկանություն, իսկ պոկված խաչի փոխարեն տեղադրվել է նորը։ Ոստիկանությունում տեսախցիկների տեսագրության օգնությամբ պարզվել է հարձակում կատարած անձի ինքնությունը, արդյունքում վերջինս ձերբակալվել է։ Դեպքի առթիվ հետաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ էլ Թուրքիայի քաղաքացներից մեկը  փորձել էր վառել  Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու դուռը։

ermenihaber.am

Back to top button
Close