ՄիջազգայինՆորություններ

Կիեւի մոտակայքում զինված խմբերի միջեւ մասսայական փոխհրաձգություն է տեղի ունեցել

Մայիսի 29-ի առավոտյան հրազենով զինված տղամարդկանց երկու խմբի անդամներ կրակոցներ են արձակել Ուկրաինայի Բրովարի քաղաքում: Ականատեսները նկարահանել են հրաձիգներին:

Կիևի մարզային ոստիկանության հաղորդմամբ՝  փոխհրաձգությունը  տեղի է ունեցել ապօրինի և պաշտոնապես գրանցված ուղևորափոխադրողների միջև բախման հետևանքով: Իրավապահները ձերբակալել են զինված 10 մարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փոխհրաձգության մասնակիցները «հյուրեր են, ովքեր ժամանել են Ուկրաինայի այլ շրջաններից»:

Իրավապահները խոստացել են մանրամասն տեղեկություններ հայտնել քննչական գործողությունների ավարտից հետո: Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

 

Աղբյուր՝ Fishki.net

Back to top button
Close