ՄիջազգայինՆորություններ

Թուրքիայի արդարադատության նախարար․ «Հայկական եկեղեցու վրա հարձակումն անընդունելի է»

Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը դատապարտել է Ստամբուլի Սկյուտար շրջանի Քուզգունջուք թաղամասի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա ռասիստական հողի վրա կատարված հարձակումը։

Գյուլը «Twitter»-ում թեմայի վերաբերյալ արել է հետևյալ գրառումը․ «Դատապարտում եմ Քուզգունջուքի հայկական եկեղեցու վրա իրականացված հարձակումը։ Այլոց սրբությունների նկատմամբ հարգանքը մեր հիմնական սկզբունքներից մեկն է։ Իրավական պետության մեջ այսպիսի գործողությունները երբեք ընդունելի չեն»։

Հիշեցնենք, որ անհայտ անձը մայիսի 23-ն վայրագորեն պոկել էր եկեղեցու մուտքի դարպասների վրա տեղադրված խաչը և նետել մայթին։

Դեպքի առնչությամբ եկեղեցու ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ հարձակման մասին բողոք է ներկայացվել ոստիկանություն,  իսկ պոկված խաչի փոխարեն տեղադրվել է նորը։

Նշենք, որ շաբաթներ առաջ էլ Թուրքիայի քաղաքացներից մեկը փորձել էր հրկիզել Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածնի եկեղեցու դուռը։

ermenihaber.am

Back to top button
Close