Նորություններ
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 460 նոր դեպք, մահացել է 7 պացիենտ

Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 460-ով՝ հասնելով 8676-ի (երեկ՝ 8216)։ Ապաքինվել է 3297 մարդ։ Մահացել է կորոնավիրուսով վարակված 7 պացիենտ:
Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Փաստացի բուժում է ստանում 5214 պացիենտ։ Մինչ օրս գրանցվել է մահվան 120 դեպք։ Մահվան ելքեր այլ պատճառով՝ 45:
Ընդհանուր առմամբ անցկացվել է 56042 թեստ: