Նորություններ

Ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Mitsubishi-ն ու Opel-ը. կան վիրավորներ

Երևան-Գյումրի ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ, 47-ամյա Վարոս Հ.-ի վարած Mitsubishi մակնիշի և 30-ամյա Արման Գ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 21-ամյա Գագիկ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրատ Գալստյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close