ՄիջազգայինՆորություններ

Իրանում պատրաստվում են կորոնավիրուսի՝ աշնանը սպասվող 2-րդ ալիքին

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները աշնանը սպասում են երկրում կորոնավիրուսի նոր ալիքին և պատրաստվում դրան։ Այս մասին հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին՝ ելույթ ունենալով 11-րդ գումարման խորհրդարանի աշխատանքների բացման նիստին։

«Կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբը մեզ մեզ պարտավորեցրել է նախապատրաստվել կորոնավիրուսային հիվանդության նոր՝ աշնանային ալիքին։ Մենք գործի ենք դրել բոլոր միջոցները հնարավոր նոր ալիքին պատրաստվելու համար» ասել է ԻԻՀ նախագահը։

Նա ասել է նաև, որ երկրի իշխանությունները մոտ են երկրում կորոնավիրուսի տարածումը տեղայնացնելուն ու կասեցնելուն։

Տեղեկացնենք, որ Իրանում կորոնավիրուսի վարակի առկայության մասին հայտարարելուց մինչ այսօր վարակվել է ընդհանուր առմամբ 139,5 հզ մարդ, նրանցից 109,4 հզ․-ն արդեն առողջացել է, 7,5 հզ․-ը մահացել։

Աղբյուր

Back to top button
Close