Նորություններ

Աննա Հակոբյանը՝ Համազգային թատրոնի աշխատակիցներին, ովքեր «ուրիշի թափածը չեն պատրաստվում մարքել»

«Քաղաքը մեր քաղաքն է, երկիրը՝ մեր երկիրը։ Մենք եթե քայլում են, աղբի մեջ չպետք է քայլենք»։ Ասում է Աննա Հակոբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում այն հարցին, որ վարչապետը մաքրում է տարածքը, իսկ  Համազգային թատրոնի աշխատակիցները չեն միանում նրան՝ ասելով, որ ուրիշի թափածը չեն պատրաստվում մարքել:

«Այդ մոտեցումը պետք է օր առաջ փոխվի մեր մեջ, և այդ դեպքում երևի մաքուր կպահենք»։

Աննա Հակոբյանի խոսքով՝ իրենք ընտանիքով եկել են օգնելու ամուսնուն։

«Ճիշտ է՝ պլանավորված էր, որ պետք է մարզ մեկնեինք, բայց ինքը ոտքի վրա փոխեց պլանները, և հիմա ուզում եմ հասկանալ՝ մենք ինչ անենք:

Այն, ինչ տեսնում ենք քաղաքում, հատկապես՝ կենտրոնից հեռու, սարսափելի է»։

Աննա Հակոբյանը նաև հույս հայտնեց, որ իրենք այլ տարածք գնան, քանի որ շինհրապարակն այնքան էլ հարմար տարածք չէ փոքրիկ երեխայի հետ մաքրելու համար։

«Սիրով կուզեմ մարզ գնանք, որովհետև քաղաքից դուրս գնալու հազվադեպ հնարավորություններից է, որից կուզեմ օգտվել»,–ասաց Հակոբյանը։

Back to top button