ՄիջազգայինՆորություններ

Թուրք ընդդիմադիր գործչի դեմ բողոք է ներկայացվել՝ 7 տարի առաջ Էրդողանին հայհոյելու համար

Թուրք ընդդիմադիր գործչի դեմ բողոք է ներկայացվել՝ 7 տարի առաջ Էրդողանին հայհոյելու համար։

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցչի դեմ բողոք է ներկայացվել՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով։

ԺՀԿ երիտասարդական թևի Իզմիրի նահանգային կառույցի քարտուղար Դիլա Քոյուրգան մեղադրվում է Թուրքիայի նախագահի վերաբերյալ հայհոյախառն գրառում հրապարակելու մեջ։

Էրդողանի փաստաբան Ահմեթ Օզելը պետական պաշտոնյային վիրավորելու հիմքով հանցագործության մասին հաղորդում է տվել Իզմիրի գլխավոր հանրապետական դատախազություն։ Փաստաբանը պնդել է, որ ընդդիմադիր գործչիի գրառումները ոչ մի կերպ չեն տեղավորվում խոսքի ազատության իրավունքի սահմաններում։

Աղբյուր`    Ermenihaber.am
facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button
sharethis sharing button

Back to top button