ՄիջազգայինՆորություններ

«Այսօր ես չէի կարողանում քայլել, բայց ինքս ինձ համար մարզումներ կազմակերպեցի». Քիմ Քարդաշյանը՝ իր բարեկազմության մասին խորհուրդներով

39-ամյա Քիմ Քարդաշյանը կիսվել է իր բարեկազմության վերաբերյալ խորհուրդներով: Աստղը պատմել է, թե ինչպես է հասել նրան, որ իր մարմինն ավազե ժամացույցի կանացի ուրվագիծ ստանա:

Ինքնամեկուսացման ժամանակ հեռուստաաստղը հատուկ ուշադրությամբ վերահսկում է սեփական քաշը: Քիմը վախենում է գիրանալ առանց ֆիզիկական գործունեության, այդ պատճառով տանը սպորտով է զբաղվում: Ամեն օր առավոտյան ժ.7:00-ին Քարդաշյանը տեսազանգով շփվում է իր անձնական հրահանգիչ Մելիսա Ալկանտարայի հետ և սկսում ֆիզիկական վարժությունները:

Ինտենսիվ կարդիոմարզման ընթացքում Քիմը կատարում է մի շարք հատուկ վարժություններ. 100 ցատկ, կքանստում, քայլք վազքուղու վրա: Քարդաշյանն այդ 20 րոպեանոց գործընթացը կրկնում է օրական 4 անգամ: Այն նպաստում է կալորիաների արագ այրմանը և բարելավում է նյութափոխանակությունը, ինչպես նաև օգնում է Քիմին պահպանել գեղեցիկ կազմվածքը:

Քանյե Ուեսթի կինը չի մոռանում ռելիեֆային մկանների մասին: Կենցաղային աշխատանքներից ընդմիջումների ժամանակ Քիմը վարժություններ է անում: «Այսօր ես չէի կարողանում քայլել, բայց ինքս ինձ համար մարզումներ կազմակերպեցի»,- գրել է հեռուստաաստղը սոցցանցի իր էջում: Սպորտով զբաղվելուց հետո մոդելը սովորաբար իրեն թույլ է տալիս հանգստանալ, նա վերականգնվում է մերսման միջոցով:

Կորոնավիրուսային համավարակի պատճառով Քիմը սկսել է ավելի շատ ժամանակ անցկացնել չորս երեխաների հետ: Սկզբում Քարդաշյանը դժգոհում էր քոթեջում անձնական տարածքի բացակայությունից և նույնիսկ փորձում էր թաքնվել իր աղմկոտ ժառանգներից: Սակայն որոշ ժամանակ անց մայրիկն ընտելացավ փոփոխություններին և սկսեց հաճույք ստանալ երեխաների հետ հանգստից:

Մոդելն իր հետևորդներին ցուցադրել է փոքրիկների ընտանեկան լուսանկարները: Իսկ մեկ օր առաջ Քիմը և Քանյեն նշում էին իրենց ամուսնության վեցերորդ տարեդարձը, եւ այդ առիթով ամուսինները կիսվել էին ռոմանտիկ լուսանկարներով:

Աղբյուր՝ cosmo.ru

Back to top button
Close