ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

Անավարտ հեղափոխություն դատական համակարգում. «Այլ տեղերից է զանգը գործելու, վայրի կաշառակերությունն է գործելու, փող տանել-բերելն է գործելու»

«Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը և ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Գևորգ Գյոզալյանն անդրադարձել են դատաիրավական համակարգում առկա խնդիրներին:

«Ցավոք սրտի, հեղափոխությունը չի հասել դատական համակարգ»,- կարծիք են հայտնել բանախոսները՝ առավել մանրամասն ներկայացնելով ոլորտում առկա բացերը:

Նրանք գտնում են, որ միամտություն է կարծել, որ դատական համակարգն ինքնամաքրման ճանապարհով կգնա:

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը պնդում է՝ կաշառակերները չեն ոգեշնչվի թավշա հեղափոխությամբ, կաշառակեր դատավորի համար էական չէ՝ զանգ կլինի, թե ոչ: Նա պնդում է՝ համակարգում հեղափոխական մոտեցմամբ պետք է լուծվեն խնդիրները:

Ավելին
Back to top button
Close