Նորություններ

Սև՞, թե՞ կարմիր․ Ո՞ւմ խաղն է խաղում Արման Բաբաջանյանը․ Ռուստամ Բադասյան

Ֆեյսբուքյան իր էջում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր անդրադարձել է պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին։ Նախարարը գրել է.

«Արման Բաբաջանյանն իրեն դրսևորում է որպես Մաֆիա խաղի տաղանդավոր կարմիր ներկայացող, բայց արդյո՞ք կարմիր է: Ո՞ր դեսպանին էր համարում ՀՀ լավագույն դեսպաններից։ Ու՞մ հետ էր կապերի մեջ՝ ըստ լայնորեն տարածված տեղեկությունների։ Արման Բաբաջանյանը շարունակում է անպատասխանատու հայտարարությունները. որևէ հիմնավորում մինչ օրս չի կարողացել ներկայացնել, որովհետև որևէ միտք ձևակերպելու համար պոպուլիզմը բավարար չէ:
Հ․Գ․ Իսկ վեթինգի նախապատրաստական աշխատանքները ավարտվում են, մինչև տարեվերջ, ըստ Դատական օրենսգրքի անցումային դրույթների, ստուգվելու են դատավորների հայտարարագրերը. պրոցեսը շարունակական է լինելու»։

Արման Բաբաջանյանը  նշել էր, որ վերջին որոշ իրողություններ միտում ունեն վերջնականապես թաղելու դատական համակարգը առողջացնելու հույսերը՝  դրանում մեղադրելով նաև արդարադատության նախարարին։

 

Back to top button