Նորություններ

Հնարավոր է կրկին կարանտինի ռեժիմի սահմանում. Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, որ պարետատան նիստում քննարկել են և չեն բացառում կրկին կարանտինային ռեժիմի անցնելու հավանականությունը: Հնարավոր է լինեն որոշակի սահմանափակումներ: Սակայն չի լինի տնտեսական սահմանափակում: «Անցել ենք ապակենտրոն պայքարի մոդելին: Այսինքն յուրաքանչյուրն իր ավանդը պետք է դնի դրանում: Կլինեն որոշակի սահմանափակումներ, որոշ բնակավայրերի նման, օրինակ, ինչպես արվեց Սևանում, Արենիում: Ամեն ջանք, սակայն, ներդնելու ենք, որպեսզի համապետական մասշտաբով կարանտինի չանցնենք»,- ասաց Ավինյանը:

 

Back to top button
Close