Նորություններ

Արսեն Թորոսյանը՝ ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը  ճեպազրույցի ընթացքում ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակի ներկա  վիճակագրություն: Արձանագրված 289 նոր դեպք, կորոնավիրուսային հիվանդություն է հաստատված 7402 մարդու մոտ: Գրանցվել է մահվան 4 նոր դեպք, ընդհանուր մահերի թիվը հասել է 91-ի:

Ներկա պահին 269 ծանր, 51 ծայրահեղ ծանր պացիենտ կա: 15 մարդու միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք: Նրա խոսքերով՝ շարունակելու են առողջապահական համակարգի հզորացման գործընթացը, քանի որ փորձը ցույց է տալիս, որ վարակին զուգահեռ, ապրելուն զուգընթաց, դա, այնուամենայնիվ, մեզ պետք է:

«Դիմակների կարգապահ և էֆեկտիվ կրումը ուղիղ ազդում է այն թվի վրա, որով մենք չափում ենք վարակի տարածման տեմպը: Կարգապահ դիմակներ կրելու դեպքում այդ թիվը կիջնի 1-ից, ինչը թույլ կտա մարել վարակը»,- հայտարարեց Թորոսյանը։

 

Back to top button
Close