Նորություններ

Ախուրյանի ոստիկանները խուզարկությամբ մարիխուանա և կռփազենք են հայտանաբերել

Մայիսի 19-ին ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի 27-ամյա մի բնակիչ իր տնակում և օժանդակ կառույցներում ապօրինի պահում է զենք և թմրանյութ:
Մայիսի 21-ին, ժամը 11.30-ի սահմաններում, խուզարկությամբ նշված տնակի կտուրից հայտնաբերվեցին 11 փաթեթ դեղնականաչավուն կանեփանման զանգված, 41 կաթուցիչ ու կռփազենք:
Հայտնաբերվածներն առգրավվել են:
Նշանակվել են դատաքիմիական և քրեագիտական փորձաքննություններ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Back to top button