Նորություններ

«Հանրությանը պետք է տրվի հաշվետվություն, թե ինչու այս համավարակը հասավ աղետալի չափերի»

Փաստաբան Նորայր Նորիկյանը սոցցանցի իր էջում գրել է․

«Պարո՛ն վարչապետ, կորոնավիրուսի այս խայտառակ պատկերի ու ստեղծված իրավիճակի համար պետք է գլուխներ «թռնեն», և որքան շուտ, այնքան լավ: Սա այն դեպքը չէ, որ բոլորը մեղավոր են, բացի իրավասու մարմիններից: Բացի այդ, հանրությանը պետք է տրվի հաշվետվություն, թե ինչու այս համավարակը հասավ աղետալի չափերի, երբ իրավասու մարմինները վերջին երեք ամիսներին առիթը բաց չէին թողնում՝ հիմնավորելու համար, որ Ձեր կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը՝ հայտարարված արտակարգ դրությունը և դրանից բխող սահմանափակումները, հայտնի աղմկահարույց «Տեղորոշման» մասին օրենքի ընդունումը և այլ քայլեր, ճիշտ են ու արդյունավետ։

Այս դատարկախոսության ու մեծամտության համար ո՞վ ու ե՞րբ պետք է պատասխան տա, և վերջապես՝ ե՞րբ պետք է ձեռնարկվեն կոնկրետ ու կտրուկ քայլեր՝ այս աղետի դեմն առնելու համար»։

 

Back to top button