Նորություններ

Արցախում կորոնավիրուսի եւս մեկ դեպք է հաստատվել. վարակակիրների ընդհանուր թիվը 34 է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը հաստատվել է ևս մեկ քաղաքացու մոտ: Վարակակիրը Շահումյանի շրջանից է՝ հաստատված դեպքի շփման շրջանակից, ապրում էր միայնակ և մինչ հիվանդության հաստատումը ինքնամեկուսացված էր:

Այսպիսով՝ Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսի հիվանդացության 34 դեպք:

Արցախում հիվանդությունը հաղթահարել են ևս 3 քաղաքացի: Առողջացման դեպքերն արդեն 13-են, մահացություն չի գրանցվել:

Տեղեկատվական շտաբը նաեւ հայտնում է, որ շարունակվում է 72 քաղաքացու մեկուսացումը, թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 725 փորձանմուշ:

Back to top button
Close