Նորություններ
Լարված սպասում. ինչպե՞ս կհանգուցալուծվի իրավիճակը Կապանում. Ուղիղ

Արդեն 8 ժամից ավելի քաջարանցիները չեն հեռանում Կապանի ոստիկանության շենքի մոտից: Նրանք պահանջում են ազատ արձակել քաջարանցի երիտասարդներին, որոնց այսօր բերման էին ենթարկել Կապանի ոստիկանություն: Նրանք նաև հայտարարում են, որ թույլ չեն տա տղաներին տեղափոխել Երևան։
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը մտավ ոստիկանության շենք, որտեղից դուրս գալուց հետո հայտարարեց, որ տեսել է երիտասարդներին, և որ նրանք բռնության են ենթարկված եղել:
Նա կոչ արեց քաջարանցիներին մի մարդու նման կանգնած մնալ այդտեղ, մինչև իրենց պահանջները չկատարվեն:
Այս պահին հանրության շրջանում լարված սպասում է, բոլորը հետևում են, թե ինչպես կհանգուցալուծվի իրավիճակը Կապանում:
Աղբյուր՝ news.am