Նորություններ

Վերադարձ 90-ականներ. Սյունիքում ինչ-որ անհասկանալի բաներ են կատարվում. Ավետիք Իշխանյան

Սյունիքում ինչ-որ անհասկանալի բաներ են կատարվում։ Հետապնդումներ են սկսվել Գորիսի, Կապանի, Քաջարանի քաղաքապետերի նկատմամբ։ Այս մասին իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է ֆեյսբուքյան իր էջում:

«Որքանո՞վ են իրական «առերևույթ» հարուցված քրեական գործերը։ Համենայն դեպս, հիշենք, որ այս քաղաքապետերը իշխող ՔՊ-ից չեն։ Որքան հիշում եմ, Աբովյանի ԲՀԿ-ական քաղաքապետի դեմ էլ է հարուցված քր․ գործ, ով էլ ԲՀԿ-ական այլ գործչի հետ միասին պատանդներ են պահվում․ «Տե՛ս, հա Գագիկ Ծառուկյան, խելոք մնա․․․»։

Հերթական անգամ հիշեցի մղձավանջային 90-ականները, երբ 1992թ․ սպանվեց Աշտարակի քաղաքապետ , ոչ ՀՀՇ-ական, ՀՅԴ անդամ Հովհաննես Սուքիասյանը։
Բարեբախտաբար, առայժմ չեն սպանում, բայց ահաբեկում են, ներխուժում բնակարաններ, խուզարկում, ծեծում, ջարդում»։

Back to top button