ՄիջազգայինՆորություններ

Ձերբակալվել է «Ալֆա բանկի» գրասենյակը պայթեցնելու սպառնալիք հնչեցրած տղամարդը. մինչ այդ տարհանվել են շենքի 3 մուտքերի բնակիչները

Իրավապահները ձերբակալել են տղամարդուն, ով Մոսկվայում ներխուժել է «Ալֆա բանկի» գրասենյակ եւ սպառնացել պայթեցնել այն: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը:

«Քիչ առաջ հատուկ նշանակության ուժերը գրոհել են «Ալֆա բանկի» շենքը և ձերբակալել հարձակվողին, ով սպառնացել է պայթեցնել բանկը: Ըստ նախնական տվյալների՝ նա ունեցել է կեղծ պայթուցիկ սարք»,-հայտնել է գործակալության աղբյուրը:

Տեղեկությունը, որ հարձակվողին ձերբակալել են, ավելի ուշ հաստատել է Մոսկվայի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Վլադիմիր Վասենինը:

Ըստ աղբյուրի ՝ ձերբակալվածը գտնվել է ոչ ադեկվատ վիճակում, նրան կուղարկեն փորձաքննության: Տղամարդը դիմադրություն ցույց չի տվել: Նրա հետ միասին բանկում եղել է մեկ պատանդ:

Նշվում է նաև, որ հարձակման հետեւանքով զոհեր եւ տուժածներ չեն եղել:

Ոստիկանությունը տարհանել է շենքի երեք մուտքերի բնակիչներին, որտեղ գտնվում է բանկի գրասենյակը: Տեղում աշխատում են Քննչական կոմիտեի ներկայացուցիչները:

 

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Back to top button