Նորություններ

«96 տարեկան մարդ եմ, բժիշկն ասաց՝ սիրտս 20 տարեկանի է»․ պապիկն ապաքինվել է կորոնավիրուսից

96-ամյա Սերյոժա Ստեփանյանը դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից: Նա մեր բուժկենտրոն էր տեղափոխվել նոր կորոնավիրուսով, չուներ այլ հիվանդություն:

«Շնորհակալ եմ ինձ առողջացնելու համար, 96 տարեկան մարդ եմ, բժիշկն ասաց՝ սիրտս 20 տարեկանի սիրտ է, բախտս բերեց, իմ ոտքով տուն եմ գնում: Թող բոլորն առողջ լինեն, զգույշ եւ ուշադիր, դժվար է մեծերի համար հիվանդանոց ընկնելը»,- տուն գնալիս ասաց Սերյոժա պապիկը:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն

 

Back to top button
Close