Նորություններ

ՀՔԾ քննիչի կողմից որոշում է կայացվել Ազգային ժողովի ծեծկռտուքի առնչությամբ քրեական գործի հարուցումը մերժել

Հատուկ քնչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել մայիսի 8-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին։

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, ի պատասխան ԳԱԼԱ-ի հարցին, նշեց, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին խորհրդարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև:

Էդմոն Մարուքյանի պնդմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը, ինչպես նաև նույն խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանն իրեն հետևից հարվածել են։

Հավելենք նաև, որ Ազգային ժողովի միջադեպի տեսանյութն ու լրատվամիջոցների ռեպորտաժներն ու հրապարակումները դատախազությունն ուղարկել էր ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու համար:

 

Back to top button
Close