Նորություններ

Շիրակի մարզում ուժեղ քամուց վնաս է կրել 18 համայնք. վնասվել են կառույցների տանիքներ, շրջվել են էլեկտրասյուներ, ծառեր են արմատախիլ եղել

Ըստ նախնական տվյալների`Շիրակի մարզում ուժեղ քամուց վնաս է կրել 18 համայնք, այդ թվում Անի և Մարմաշեն խոշորացված համայնքների մի շարք բնակավայրեր։ Վնասվել են բնակելի տների և օժանդակ կառույցների տանիքներ, շրջվել են էլեկտրասյուներ, ծառեր են արմատախիլ եղել։

Քամու պատճառած վնասի չափերն ուսումնասիրելու և վերջնական ճշգրտումների համար մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ ձևավորվել են աշխատանքային խմբեր, որոնք մեկնել են համայնքներ և կաշխատեն ԱԻՆ փրկարար ծառության Շիրակի մարզի փրկարարական վարչության աշխատակիցների և վնասների գնահատման համայնքային հանձնաժողովների հետ։

Վնասի չափերը հստակեցնելուց և ամբողջական պատկերն ունենալուց հետո տեղեկատվությունը կուղարկվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարություն։

Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեցին Շիրակի մարզպետարանից։

Հիշեցնենք, որ երեկ ուժգին քամին բավականին վնասներ էր հասցրել Շիրակի մարզի շուրջ երկու տասնյակ բնակավայրերում։

Հիմնականում վնասվել են սեփական տների և բազմաբնակարան շենքերի տանիքները, կան շուռ եկած ծառեր. մարդկային զոհեր չկան։

Back to top button
Close