ՄիջազգայինՆորություններ

Մոսկվայի «Ալֆա բանկի» գրասենյակում տղամարդը պատանդառել է մարդկանց. նա սպառնում է պայթեցնել շենքը

Նախնական տվյալների համաձայն՝ հանցագործն առնվազն հինգ պատանդ է վերցրել Մոսկվայի «Ալֆա բանկի» գրասենյակում և սպառնում է պայթեցնել հաստատությունը: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրներից: «Անհայտ անձն առնվազն հինգ մարդու է  պատանդառել «Ալֆա բանկի» շենքում և սպառնում է պայթեցնել կառույցը», — հայտնել է աղբյուրը՝ նշելով, որ հարձակվողը սև բաճկոնով և մարզահագուստով է, կրում է սև դիմակ:  «Նրա ձեռքին կա դեղին պայուսակ, ըստ նրա՝ բեռնված պայթուցիկ սարքերով», — հայտնել է աղբյուրը: Իրավապահները բանակցություններ են վարում հարձակվողի հետ: Ներկայումս տեղում աշխատում են բոլոր հատուկ ծառայությունների ներկայացուցիչները: Տեղում է Ռոսգվարդիայի արագ արձագանքման հատուկ ջոկատը: Երթեւեկությունն այդ տարածքում ժամանակավորապես դադարեցված է:

 

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Back to top button
Close