Նորություններ

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. 65-ամյա վարորդն ավտոմեքենան բարձրանալիս սայթաքել ու վայր է ընկել անվադողի տակ

Երեկ՝ մայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 11։30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Ռոստոմ Հ-ն Մեղրի-Երևան ավտոճանապարհի 130.5 կմ հատվածում իր կողմից շահագործվող Renault Magnum 420 մակնիշի 33 ԼP 279 համարանիշի ավտոմեքենան վերանորոգելու նպատակով կայանել է ճանապարհի աջակողմյան հատվածում, ապա դուրս եկել ավտոմեքենայի սրահից։

Ինրպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սակայն ավտոմեքենան սկսել է ինքնուրույն ընթանալ և երբ արգելակելու նպատակով Ռոստոմ Հ-ն փորձել է մուտք գործել ավտոմեքենայի սրահ, սայթաքել, ընկել է ավտոմեքենայի անվադողի տակ, որից հետո մարմնական վնասվածքներով նրան տեղափոխել են «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի համանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Տեղում աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close