Նորություններ

Մահացած կանայք եւ տղամարդն ունեցել են ուղեկցող հիվանդություններ

Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդ անձանց մահվան 3 դեպք: Պացիենտները եղել են 74 (տղամարդ), 86 (կին), 54 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 32 է:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 374 նոր դեպք, ապաքինվել է ևս 62 մարդ:

Back to top button
Close