Նորություններ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 374 նոր դեպք, մահացել է ևս 3 մարդ

Հայաստանում մայիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 374 նոր դեպք, մեկ օրում մահացել է ևս 3 մարդ:

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6.302-ի, մահացածների թիվը 77 է:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Մեկ օրում առողջացածների թիվը 62 է, ընդհանուր առողջացածներինը՝ 2.936, փաստացի բուժվողներինը՝ 3.257: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 49.080 քաղաքացի:

Կորոնավիրուսով վարակված ևս 4 քաղաքացի մահացել է այլ հիվանդության պատճառով. մայիսի 23-ի դրությամբ գրանցված նման դեպքերի թիվը 32 է:

Back to top button
Close