Նորություններ

Ուժգին քամու հետեւանքները Գյումրիում. շենքերի տանիքները փողոցում են հայտնվել

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը սոցցանցի իր էջում գրել է․

Մոտ կես ժամ տևած ուժգին քամին բավականին վնասներ է հասցրել Շիրակի մարզի մեկ տասնյակից ավել բնակավայրերում։
Հիմնականում վնասվել են սեփական տների և բազմաբնակարան շենքերի տանիքները, կան շուռ եկած ծառեր. մարդկային զոհեր չունենք։
ԱԻՆ-ի ծառայողները և համայնքապետարանների ներկայացուցիչները, կոմունալ ծառայունների անձնակազմերն այս պահին իրականացնում են մաքրման, էլեկտրական միացումների վերականգման և վնասների գնահատման աշխատանքներ։
Վնասներ կրած համայնքների ղեկավարներին հանձնարարվել է տեղերում ձևավորել հանձնաժողովներ և գնահատված վնասների մասին տեղեկատվությունը ներկայացնել մարզպետարան։

Մոտ կես ժամ տևած ուժգին քամին բավականին վնասներ է հասցրել Շիրակի մարզի մեկ տասնյակից ավել բնակավայրերում։ Հիմնականում…

Gepostet von Tigran Petrosyan / Տիգրան Պետրոսյան am Freitag, 22. Mai 2020

 

 

 

Back to top button
Close