ՆորություններՔո ձայնը

«Ինձ վախեցնելու և լռեցնելու փորձերն ապարդյուն են». քաղաքագետ Գագիկ Համբարյանը Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից ծանուցում է ստացել

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Ինձ վախեցնելու և լռեցնելու փորձերն ապարդյուն են.

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից ծանուցում ստացա, որ ինձ հրավիրում են բացատրություն տալու…

Ենթադրում եմ, որ այս հրավերը կապ ունի, այսպես կոչված, մաքսանենգ ծխախոտի գործի հետ…

Զավեշտալին այն է, որ իմ գրառման մեջ, որը ես արել եմ մայիսի 2-ին տեղեկությունը հրապարակելիս, նշել եմ, որ այն հրապարակվել է բազմաթիվ ԶԼՄ-ներում՝ մայիսի 1-ին, ինչպես նաև ներկայացրել եմ իմ գրառումից վիրավորված ՀՀ գլխավոր աներորդի Հրաչյա Հակոբյանի հերքումը…

Բայց գործող իշխանություններն այդ գրառումն «այլասերելով»՝ ինչ-որ ձևով փորձում են ինձ ամեն գնով վախեցնել և լռեցնել՝ վերագրելով ինձ մի բան, որի հեղինակը ես չեմ…

Ինձ վախեցնելու և լռեցնելու փորձերն ապարդյուն են…

Հ.Գ. Հայաստանի ոստիկանությունը և իրավապահ համակարգը սարսափելի վիճակում են, քանի որ դարձել են գործող իշխանությունների ձեռքի մահակն այլախոհների և ընդդիմադիրների բերանները փակելու համար… »:

Back to top button
Close