Նորություններ

Շիրակի մարզում կորոնավիրուսի հետևանքով մահվան 2 դեպքն արձանագրվել է այս շաբաթ. ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան 7 դեպք

Շիրակի մարզպետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մայիսի 22-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 99 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 40-ը Շիրակի մարզի բնակիչ են։

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 115 պացիենտ, որոնցից 92-ը՝ մարզի բնակիչ։

Կորոնավիրուսի հետևանքով մարզում ընդհանուր առմամբ արձանագրվել է 7 մահվան դեպք։

Մահվան երկու դեպքերն արձանագրվել են այս շաբաթվա ընթացքում:

Մահացած պացիենտներից մեկը 74-ամյա կին է, որը Շիրակի մարզի բնակիչ չէ, մյուսը 65-ամյա տղամարդ է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մահացածներից չորսը Մարալիկի, մեկը՝ Ձորակապի բնակիչ էին։ Օրեր առաջ էլ գյումրեցի 64-ամյա կին էր մահացել։

 

Back to top button
Close