ՄիջազգայինՆորություններ

Պակիստանում 107 մարդ տեղափոխող օդանավ է կործանվել՝ ընկնելով բնակելի շենքերի վրա

Պակիստանի Լահոր քաղաքից Կարաչի մեկնող օդանավում, որը կործանվել է վայրէջք կատարելու պահին, գտնվել է 107 մարդ՝ 99 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ:

Ինքնաթիռը կործանվել է վայրէջքից մի քանի րոպե առաջ՝ ընկնելով բնակելի շենքերի վրա:

Տեղի բնակչության շրջանում զոհերի մասին դեռեւս տեղեկություններ չկան:

Տեղում աշխատում են զինվորականները, ոստիկաններն ու հրշեջները:

 

 

Աղբյուր՝ dw.com

 

Back to top button
Close