ՄիջազգայինՆորություններ

ԱԶԿ խոսնակն անդրադարձել է Իզմիրում մզկիթների հետ կապված սկանդալային դեպքին

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքն անդրադարձել է Իզմիր քաղաքում տեղի ունեցած միջադեպին։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի 20-ին Թուրքիայի Իզմիր քաղաքի որոշ մզկիթների բարձրախոսներով ազանի (աղոթքի կանչ) ձայնի փոխարեն հնչել է իտալական հայտնի ժողովրդական «Bella ciao» երգը (թրգմ․ Մնաս բարով գեղեցկուհի)։

Այս իրադարձությունը, բնականաբար, աննկատ չէր անցել՝ մանավանդ մոլեռանդ մուսուլման հավատավորների և պահպանողական հատվածի համար։

Այս առթիվ հայտարարությամբ է հանդես եկել իշխող կուսակցությունն ի դեմս կուսակցության խոսնակ Օմեր Չելիքի։

Չելիքը մասնավորապես նշել է, որ նրանք, ովքեր կատարել են այդ անհարգալից արարքը, ատելություն սերմանելու և կրքեր բորբոքելու նպատակ են հետապնդել։

Խոսնակը նաև հույս է հայտնել, որ Իզմիրը տուրք չի տա ատելությանը, որովհետև ըստ Չելիքի՝ այնտեղ, որտեղ ազան է հնչում ատելությունը տեղ չունի։

ermenihaber.am

Back to top button
Close