ՄիջազգայինՆորություններ

Ռամզան Կադիրովը գտնվում է բժշկական հսկողության տակ. կորոնավիրուսի կասկած կա

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը գտնվում է բժշկական հսկողության տակ՝ կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով, «Ինտերֆաքս» -ին հաղորդել է մոսկովյան բժշկական շրջանակների աղբյուրը:

«Կադիրովը կասկածվում էր կորոնավիրուս ունենալու մեջ, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- հայտնել է աղբյուրը: Դեռեւս տեղեկության պաշտոնական հաստատում չկա: Մեկ այլ աղբյուր գործակալությանը հայտնել է, որ A-319 ինքնաթիռը չարտերային թռիչքով Գրոզնիից Մոսկվա է թռել: Միևնույն ժամանակ, գործակալության զրուցակիցը չի նշել, թե ով է գտնվում օդանավում: Ավելի վաղ, կորոնավիրուս էր ախտորոշվել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի, Շինարարության նախարարության ղեկավար Վլադիմիր Յակուշևի և նրա տեղակալ Դմիտրի Վոլկովի, ինչպես նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի մոտ:

 

Աղբյուր՝ Ինտերֆաքս

Back to top button
Close