ՄիջազգայինՆորություններ

Գերմանիայում PKK-ի կողմնակիցները գրառում են արել թուրքական մզկիթի պատին

Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության կողմնակիցները սև ներկով PKK են գրել Գերմանիայի Բոնն քաղաքի Այտորֆ թաղամասի թուրքական մզկիթի պատին։

Նշվում է, որ պատի վրայի գրառումը նկատել է Գերմանիայում «Կրոնական գործերի թուրքական իսլամական միությանը» կից Այտորֆի կենտրոնական մզկիթի ղեկավարը մայիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ժամը՝ 01։30-ի սահմաններում։

Այդ գրասենյակի ղեկավարը՝ Իրֆան Սարալը  կատարվածի հետ կապված ահազանգել է շրջանային ոստիկանություն։

Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն։ 

ermenihaber.am

Back to top button
Close