Նորություններ

Դերասան, հաղորդավար Սարգիս Գրիգորյանին բերման են ենթարկել

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Ռեստորանների սեփականատերերն ու աշխատակիցները, որոնք ցանկանում են թույլտվություն ստանալ։ Ակցիայի մասնակիցներից է նաև դերասան, շոումեն Սարգիս Գրիգորյանը, ով հայտարարեց, որ ոլորտի սեփականատարերը և աշխատակիցները բաց նամակ են հրապարակել ֆեյսբուքում, որին կառավարությունը չի արձագանքել։

Գրիգորյանի խոսքով՝ ոչ մեկն իրենց հետ չի քննարկում այդ խնդիրները և տրամաբանական չէ, երբ ոլորտների 80 տոկոսը բացված է, իսկ ռեստորանները չեն սպասարկվում։

Ոստիկանները Սարգիս Գրիգորյանին բերման են ենթարկել։

Back to top button
Close