Նորություններ

Մոսկվայում անհայտ անձը կրակ է բացել բազմահարկ շենքի պատուհանից

Մոսկվայի հարավ-արեւելքում անհայտ անձը կրակ է բացել բնակելի շենքի պատուհանից։ Ոչ ոք չի տուժել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Միջադեպը տեղի է ունեցել Մալիշեւի փողոցում՝ մայրաքաղաքային Տեքստիլշչիկի շրջանում։ Ինչպես հայտնել են ՆԳՆ-ի մամուլի ծառայությունից, տղամարդը մի քանի կրակոց է արձակել դեպի վեր, ենթադրաբար՝ որսորդական զենքից:

Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության աշխատակիցները: Կրակոցների փաստով անցկացվում են ստուգումներ:

Փաստինֆո

Back to top button