Նորություններ

Կորոնավիրուսի քանի՞ հաստատված դեպք կա Գեղարքունիքի մարզում

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք, ապաքինվել է 7 քաղաքացի: Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 263 դեպք, որից առողջացել են 115 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է: Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր եւ Արփունք համայնքներում»։

Back to top button