Նորություններ

Նոր ռեկորդ. Հայաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 351 նոր դեպք. 1 պացիենտ մահացել է

Հայաստանում մայիսի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 351 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ մայիսի  18-ին հաստատվել է կորոնավիրուսի 4823 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 41850 (վերջին մեկ օրում՝ 1620): Փաստացի այս պահին բուժվում է 2718 անձ (մեկ օրում ավելացել է 255-ով):

Վերջին տվյալներով ապաքինվել է 2019 անձ (վերջին մեկ օրում՝ 94 մարդ), 61 պացիենտ մահացել է (ավելացել է 1-ով):

Եվս 1 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 25 է:

Back to top button
Close