ՆորություններՔո ձայնը

«Մեծ հույսեր չունեմ, որ կհետևես հորդորիս, բայց փորձեմ՝ մի՛ արա»․ Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ստյոպա Սաֆարյան, պատահաբար հանդիպեցի ու այդպես էլ լավ չհասկացա, ո՞րն էր այդ տգեղ պատմության պատճառը: Որքան գիտեմ, Անժելա Էլիբեկովայի հետ կարող ես ունենալ քաղաքական, գաղափարական, փորձագիտական տարաձայնություններ, սակայն իրեն հասցեագրած տեքստերդ ո՛չ քաղաքական են, ո՛չ գաղափարական, ո՛չ փորձագիտական: Եթե այն քառատող գրառումն էր առիթը, արձագանքդ համաչափ չէր: Եվ ընդհանրապես, չի կարող լինել այնպիսի առիթ, որին համաչափ կհամարվեին պատասխաններիդ որոշ ձևակերպումները:

Ամենը, ինչ անում ես այս երկխոսության շրջանակներում, լիքը այլ անողներ կան բոլոր կողմերից, չարժե խառնվել նրանց անպատվաբեր գործին: Տեսնելով շուրջս կատարվողը՝ մեծ հույսեր չունեմ, որ կհետևես հորդորիս, բայց փորձեմ` մի՛ արա…: Առայժմ այսքանը:

Հուսամ, աշխատանքային շաբաթվա սկզբին կլսեմ նաև տվյալ հարցում ինձ համար կարևոր գնահատականները Զարուհի Հովհաննիսյանից, Լուսինե Հակոբյանից, Լառա Ահարոնյանից, Հովսեփ Խուրշուդյանից, Նինա Կարապետյանցից: Համարյա բոլոր usual suspects, կարծես, արդեն արտահայտվել են, այնպես որ կսահմանափակվեմ այդքանով»:

Back to top button
Close